ՀԾԿՀ նոր անդամի թեկնածությունը՝ ԱԺ օրակարգում․ ՈւՂԻՂ
Ազգային ժողովում ընթանում են քառօրյայի հերթական նիստերը։ Օրակարգում ընդգրկված է 42 հարց, այդ թվում՝
- Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդում,
- Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում
- «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
- Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում
Նախօրեին ԱԺ-ն քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը։ Հարցի քննարկումը շարունակվում է այսօրվա նիստում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը