29 01 2019

«Իմ քայլ»-ը չի կարողանում ինքնակազմակերպվել․ «Հրապարակ»

«Իմ քայլ»-ը չի կարողանում ինքնակազմակերպվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այնքան մեծ է եւ անհամատեղելի անձանցից բաղկացած, որ խմբակցության յուրաքանչյուր նիստ վերածվում է անվերջանալի լեզվակռիվների, որի արդյունքում ոչ մի որոշում հնարավոր չի լինում կայացնել։ Եվ քանի որ խմբակցության ղեկավարի՝ Լիլիթ Մակունցի հանդեպ առանձնապես հարգանք էլ չկա, նիստերին գալիս են մոտ 1 ժամ ուշացումով, չեն լսում նրա խոսքը, ամեն մեկը փորձում է իր խելքը ցուցադրել եւ շատախոսել։

Որպեսզի այս վիճակից դուրս գան, «Իմ քայլ»-ում որոշել են վերլուծական-քաղաքական եւ լրատվական օպերատիվ խմբեր ձեւավորել` աշխատանքները կանոնակարգելու համար: Վերլուծական խումբն զբաղվելու է լրատվական քաղաքականության, անհրաժեշտ թեզերի հրապարակայնացման ստանդարտների մշակմամբ, այդ թվում եւ` Ղարաբաղին առնչվող հարցերի։

Մյուս խումբը պետք է հարցազրույցներ տա՝ դրանք մասսայականացնելով: Վերլուծական խմբում են Էդգար Առաքելյանը, Միքայել Զոլյանը, Վիկտոր Ենգիբարյանը, իսկ լրատվամիջոցների հետ աշխատելու է լրագրողների կորպուսը` Հայկ Գեւորգյան, Գայանե Աբրահամյան, Թագուհի Թովմասյան, Սիսակ Գաբրիելյան: Ուշագրավ է, որ «Իմ քայլ»-ում ողջ օրը քննարկում-բողոքում են լրատվամիջոցներից եւ անընդհատ միմյանց զգուշացնում՝ ինֆորմացիայի արտահոսքեր թույլ չտալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ