13 02 2019

ԱԺ փոխնախագահն ամենազբաղվածն է․ աշխատասենյակն է նորոգում․ «Իրավունք»

ԱԺ փոխնախագահն ամենազբաղվածն է․ աշխատասենյակն է նորոգում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում տեղավորված ԱԺ յոթերորդ գումարման փոխնախագահ, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում թերևս ամենազբաղվածներից մեկն է:

Իհարկե, ոչ թե ազգի դարդերով խորասուզված, այլ աշխատասենյակի վերանորոգման աշխատանքներով: Նրա աշխատասենյակը, որն ունի նաև նախասրահ, դեռ կահավորված չէ, միայն ավարտել են պատերի և դռների վերանորոգումը:

Եվ ընդհանրապես,  խորհրդարանում տեղափոխվել-տեղավորվելու գործընթացը շարունակվում է, անգամ ԱԺ աշխատակիցներն են խառնում, թե ով որ սենյակն է «բրոնյա» արել, ում ինչ կահույք են հատկացնելու և էլ որի խելքին կփչի երկրի առջև ծառացած խնդիրների ֆոնին՝ զբաղվել աշխատասենյակի վերանորոգմամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ