24 07 2019

Ազատամարտիկի որդուն առաջարկ-պարտադրանքով ազատել են աշխատանից. «Հրապարակ»

Ազատամարտիկի որդուն առաջարկ-պարտադրանքով ազատել են աշխատանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Սիսիանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանի որդին՝ Տարոն Մինասյանը, ազատվել է Կենտրոնական բանկում Սիսիանի տարածքային դրամարկղային կենտրոնի տնօրենի պաշտոնից։

ԿԲ-ից մեզ պաշտոնապես ասացին, թե Մինասյանն իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից։ Իսկ իրականում «իր դիմումը», ինչպես տեղեկացանք, գրվել է պարտադրանք-առաջարկով։ Ինքը՝ Տարոն Մինասյանն էլ հաստատեց, որ իր դիմումի համաձայն է ազատվել։ Իսկ ո՞րն է եղել պատճառը։ «Դե, ուղղակի, տենց եմ որոշել»։ Ձեզ ստիպե՞լ են, որ այդպես որոշեք, ճնշո՞ւմ են գործադրել կամ համոզե՞լ են։ «Կարելի է ասել՝ առաջարկել են»։

Մինասյանն ասաց նաեւ, որ երեւի իր կարիքն էլ չեն զգացել, ու չցանկացավ այլեւս մեկնաբանել։ Ի դեպ, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները նաեւ Մինասյանի հորը՝ Սիսիանում մեծ հարգանք վայելող Աշոտ Մինասյանին էին ազատել ՊԵԿ-ում՝ Սյունիքի մաքսատան պետի պաշտոնից։

Առավել մանրամանսն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ