168․am-ը գրում է․ «Տնտեսական տարվա առաջին կիսամյակի շատ թվեր կանխատեսելի էին: Անկումը համարյա բոլոր ոլորտներում է: Բացառություն չէ նաև արտաքին առևտուր-ապրանքաշրջանառությունը: Այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ կրճատվել է 11.7 տոկոսով:
Բացարձակ թվերով արտաքին ապրանքաշրջանառության ծավալն անցած տարվա հունվար-հունիսի համեմատ պակասել է 361 մլն դոլարը մի փոքր գերազանցող թվի չափով: Ընդ որում, արտահանման ծավալներն ավելի քիչ են պակասել, քան՝ ներմուծման: Արտահանումը պակասել է 6.5 տոկոսի չափով: Սա՝ հանքագործության և հատկապես մետաղական խտանյութերի ծավալների աննախադեպ աճի պատճառով: Իսկ ներմուծումների ծավալը պակասել է 12.9 տոկոսով: Ներմուծումների կրճատման առաջանցիկ տեմպը, սակայն, էական ազդեցություն չի թողել արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի վրա: 2019-ի առաջին կիսամյակում ներմուծումները 1 մլրդ 148 մլն դոլարի չափով էին գերազանցում արտահանումներին, իսկ այս տարվա բացասական հաշվեկշիռը կազմում է մոտ 917 մլն դոլար: Հետաքրքիր է դիտարկել նաև արտաքին առևտրի կառուցվածքը՝ ըստ երկրների և երկրների խմբի:
Մեր վիճակագիրներն արտաքին ապրանքաշրջանառությունը հաշվառում են երեք խոշոր խմբերով՝ ԱՊՀ անդամ երկրներ (այստեղ առանձին նշվում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը), ապա ներկայացվում Եվրամիության անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալը, ապա մնացած երկրների հետ առևտուրը միասնական ներկայացվում է «այլ երկրներ» տողով: Համավարակի ընթացքում մեր արտաքին առևտրի միայն ծավալները չէ, որ փոփոխվել են: Էականորեն փոփոխվել է արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքը: Նախ դիտարկենք նախահամավարակային 2019-ի առաջին կիսամյակի արդյունք-տվյալները: Արտաքին ապրանքաշրջանառությունը մոտ 3 մլրդ 459 մլն դոլար էր (այս տարվա տվյալը 30 մլրդ 134 մլն դոլար է):
Անցած տարի մեր արտաքին առևտրում ԱՊՀ երկրների մասնաբաժինը 34 տոկոս էր (ընդհանուր առևտրի 29.5 տոկոսը կատարվել էր ԵԱՏՄ անդամ երկրների հետ): ԵՄ անդամ երկրների մասնաբաժինը 18.3 տոկոս էր: Մնացած՝ 47.7 տոկոսը, կատարվել էր «այլ երկրների» խմբի հետ: Մինչև այս տարվա տվյալներին անցնելը դիտարկենք հետևյալ տվյալները. 2018-ի առաջին կիսամյակում մեր արտաքին ապրանքաշրջանառության 27.1 տոկոսը Ռուսաստանի մասնաբաժինն էր:
Անցած տարի ՌԴ-ի հետ ունեցած մեր առևտրի ծավալը ընդհանուրի 28.1 տոկոսն էր: Հիմա վերադառնանք այս տարվա տվյալներին: 2020 հունվար-հունիսին մեր արտաքին ապրանքաշրջանառության 54.3 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ անդամ երկրներին: Այս աճն ապահովել է հիմնականում ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը (այն կազմում է մեր արտաքին առևտրի 48.4 տոկոսը): ԵՄ անդամների մասնաբաժինն ընդհանուր կառուցվածքում նվազել է՝ կազմելով 17.1 տոկոս:
Բնականաբար, էականորեն նվազել է նաև «այլ երկրների» մասնաբաժինը՝ 28.6 տոկոս (2019-ի 47.7-ի փոխարեն): Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Ռուսաստանի մասնաբաժինը մեր արտաքին առևտրում կտրուկ աճել է՝ կազմելով ընդհանուրի 46.8 տոկոսը: Երկրորդ երկիրն իր մասնաբաժնով Չինաստանն է (19.7 տոկոս): Երրորդը՝ Թուրքիան (10.7 տոկոս): Չորրորդը՝ Իրանը (10 տոկոս): Մեկ հետաքրքիր տվյալ ևս: Մեր իշխանություններն արդեն երկու տարի խոսում են Վրաստանի հետ ունեցած տնտեսական հարաբերությունների ընդլայնման մասին: Բայց մենք հակառակ պատկեր ունենք՝ Վրաստանի հետ մեր ապրանքաշրջանառություն-առևտուրը կազմում է ընդհանուրի 0.4 տոկոսը (անցած տարվա համեմատ՝ կրճատվել է 15.5 տոկոս): Սա, իհարկե, կարելի էր վերագրել համավարակային իրավիճակին ու երկար-բարակ փաստարկել: Եթե, իհարկե, մոռանանք, որ բացի Իրանի Իսլամական Հանրապետությունից, հենց Վրաստանի տարածքով ենք ապահովում մեր տնտեսական կապերը մյուս երկրների հետ:
Ահա այսպիսի թվեր: Թվեր, որոնք ուշադրության ու վերլուծության են արժանի պետական ու հասարակական կյանքի ծրագրեր կազմելիս:
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել