11 08 2024
Ո՞ր երկրներն են ամենաշատ մեդալ վաստակել օլիմպիական խաղերում
ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ճապոնիան ձեռք են բերել 33-րդ օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալները։
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավարտվեցին օլիմպիական խաղերը։ Արդյունքում՝
- Ամերիկացիներն ունեն 127 մեդալ (40 ոսկե, 44 արծաթե, 43 բրոնզ)
- Չինաստանն ունի 91 մեդալ (40 ոսկե, 27 արծաթե, 24 բրոնզ):
- Ճապոնիան վաստակել է 45 մեդալ (20 ոսկի, 12 Արծաթ, 13 բրոնզ)։
Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ․
- Արթուր Դավթյան (մարմնամարզություն, արծաթ)
- Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտ, արծաթ)
- Վարազդատ Լալայան (ծանրամարտ, արծաթ)
- Մալխաս Ամոյան (ըմբշամարտ, բրոնզ)
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը