21 02 2025

Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան



Ամենախնդրահարույց հարցը հայագիտության հարցն է: Հայագիտությունը ոչ բոլորին է հետաքրքրում աշխարհում: Այսինքն՝ կարող են գրվել անգլերեն հոդվածներ, որոնք պարզապես չընդունվեն, որովհետև հետաքրքիր չեն, ասենք՝ մեր գրողների մասին: Այս մասին Մայրենիի միջազգային օրվա համատեքստում հայաստանյան գիտության ոլորտում հայոց լեզվի դերի և հեղինակությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը՝ անդրադառնալով անցյալ տարի կառավարության ընդունած Գիտական կադրերի ատեստավորման կարգին, ըստ որի գիտնականների ատեստավորումը պետք է տեղի ունենա միայն Web of Science և Scopus հարթակներում ընդգրկված գիտական հանդեսներում և հրատարակչություններում հրապարակվող հոդվածներ հրապարակվելու հիման վրա:

«Էլ չեմ ասում, որ հայոց լեզուն և բարբառագիտությունը, քանի որ բազմաթիվ բարբառներ ունենք, որոնք դեռ չեն ուսումնասիրվել, անհնար է անգլերեն լեզվով թարգմանել: Ես սա համարում եմ դավադրություն հայագիտության, հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ