Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 2 տասնյակից ավելի պետության շուրջ 400 ներկայացուցիչ:
Ժամկետային զինծառայության մեջ գտնվող հայ ըմբիշները փայլուն ելույթներ են ունեցել։

60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն։

63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը հաղթել է Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալը։

67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթել է Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալը՝ դառնալով Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթել է Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճել բրոնզե մեդալ։

Ազատ ոճի 61 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սարգիս Բեգոյանը նվաճել է արծաթե մեդալ։

65 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը հաղթել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճել ոսկե մեդալ՝ դառնալով Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը