Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Սաղ կյանքներդ հայտարարում եք, թե նախորդ իշխանությունը ժողովրդի վստահությունը չուներ, դրա համար չի ընկալվել, անգամ ամենից տրամաբանված ռեֆորմը հանդիպել է լուրջ դիմադրության։
Հիմա ձեզ նայեք․ ինչի դուք ի՞նչն եք կարողանում անել, էդ ձեր ո՞ր մի «ռեֆորմն» ա, որ դիմադրության չի հանդիպում, էդ ո՞ր մի ձեր արածն ա ընկալվում, ո՞ր ձեր առաջարկածին ա ժողովուրդը վստահում։
Ավելին։ Իսկ չե՞ք ջոկել, որ ձեր ասածն ու արածն այլևս թշնամաբար է ընկալվում, ընդունվում, ամենից լավ բանն էլ ուզենաք անել, այլևս անգամ դա չեք կարողանալու։
Ու դա վերաբերվում է ոչ միայն ռեֆորմներին, նաև ձեր խոսքին, նաև ձեր առաջարկած թեկնածուներին. ցանկացած ընտրական պրոցեսներում, հերիք է վրան դնեք «ՔՊ թեկնածու», ով էլ լինի, ժողովուրդը դեմ է լինելու, ման է գալու հնարավոր արմատական հակաքպական մեկին, որ ձեր ինադու ձայնը նրան տա։
Բա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը