«2020 թ. իմ նպատակն է դառնալ Եվրոպայի եռակի չեմպիոն և դրանից հետո գնալ օլիմպիական ոսկու հետևից»,- նախագահական նստավայրում տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ նման միջոցառումները պարտավորեցնող են․ «Շատ ուրախ ենք, որ Կառավարությունը կանգնած է սպորտի կողքին և հուսով ենք այդպես շարունակվելու է»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը