Կառավարությունը այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի, նիստում որոշում է կայացրել «Լեռնեցիների պարը» քանդակը Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակից տեղափոխել մեկ այլ վայր։ Ըստ որոշման նոր վայրը հանրության համար առավել տեսանելի, հուշարձանի պահպանության և անխաթարության տեսակյունից առավել բարենպաստ վայր է։ «Լեռնեցիների պարը» քանդակը կտեղադրվի Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում, Մերգելյան ինստիտուտի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը