03 10 2019
Սահմանվել են ՀՀ 10 պետական մրցանակներ
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ մինչ այսօր մրցանակներ տալու հարցը կարգավորվել է կառավարության որոշումներով, իսկ հիմա այն կկարգավորվի օրենքով:
«Սահմանվել են թվով 10 ՀՀ պետական մրցանակներ, որոնք են.
- գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
- երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
- կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
- թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
- կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
- ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
- ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
- հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ
- աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
- բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը