Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և բնակլիմայական աղետների դեպքում հողօգտագործողներին ազատել անշարժ գույքի հարկի 50 տոկոսից։ Կարգավորմանը դեմ է «Իմ քայլը» խմբակցությունը։
«Գլխադասային հանձնաժողովում, երբ քննարկվում էր օրենքի նախագիծը, «Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավորի կողմից որևէ հարցապնդում չի ներկայացվել։ Սա որպես փաստ արձանագրենք։ Ուզում եք խոսենք փաստերով և թվերով, խոսենք փաստերով և թվերով։
ՀՀ 80 տոկոսից ավելի սահմանները փակ են, գյուղնշանակության հողերի 60 տոկոսից ավելին անմշակ են մնում և ՀՀ 36,1տոկոսը գյուղաբնակ են։ Նրանց 75 տոկոսի հողի մակերեսը 2.000 քառակուսի մետրից պակաս է։ Այսինքն, խոսքը գնում է չափազանց փոքր տնտեսության մասին»,- դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը, ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը