Ամփոփելով սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մեր քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները, որը սկսվել էր այս տարվա փետրվարից և նախատեսված էր մեր 230.000 քաղաքացիների համար, տեղակացնում եմ, որ դրա շրջանակներում կատարվել է` 4904 միջատմություն (վիրահատություն, ստացիոնար թերապևտիկ բուժում, գլխուղեղի էնդովասկուլյար և սրտի վիրահատություն, ստացիոնար դժվարամատչելի հետազոտություն), որից միայն 270-ը սրտի վիրահատություն: Այդ մասին ֆեյսբույան էջում հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Վերոնշյալ բուժական և ախտորոշիչ միջամտությունների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 927 մլն դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը