12 03 2020

ՀՀ-ում առկա է կորոնավիրուսի վարակման միայն 4 դեպք․ պարզաբանում

ՀՀ-ում առկա է կորոնավիրուսի վարակման միայն 4 դեպք․ պարզաբանում

Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում եւս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: ԱՆ-ն պարզաբանում է․ ««Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաեւ լրատվամիջոցները: Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել եւ ունենալ պատասխանատվության զգացում: Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին եւ 3-ը` մարտի 11-ին: Հետեւե’ք միայն պաշտոնական լրահոսին»,-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ ավելի վաղ բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում #կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և Շտապ Օգնության ծառայության ուղելցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»: Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը` Էջմիածնում, հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ Օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է #կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ: Հ.Գ. հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք` մի խաբեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ