«Goris Today»-ը գրել է․
«Goris Today»-ի աղբյուրները հայտնում են, որ Գորիսում այսօր՝ ապրիլի 27-ին, գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը գորիսեցի է, Գորիս քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է, ով օրեր առաջ է վերադարձել Երեւանից: Հիվանդի շփման շրջանակն այժմ պարզվում է, նա տեղափոխվել է Երեւան:
Նախնական տեղեկություններով շփման շրջանակում նաեւ բուժաշխատողներ են:
Ավելի մանրամասն ինֆորմացիա կներկայացնենք ավելի ուշ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը