Հատուկ պայմաններ են ստեղծվում կորոնավիրուսից մահացածներին դիահերձելու համար։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է իրականացնել դիահերձումը։ Ներկայումս առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ ունենալ նման պայմաններում և սարքավորումներով հագեցած դիահերձարան, որի պարագայում կկարողանանք լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող ենք իրականացնել դիահերձում»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը