Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 139 նոր դեպք: Կատարվել է 2804 թեստավորում, առողջացել՝ 837 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 832 դեպք, որոնցից 401 677-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8088 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 144 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1606 է:
Մեկ օրում մահացել է 12 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 894 588 թեստավորում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը