27 06 2022

Ես ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը. Զեյնալյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Ես ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը. Զեյնալյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Ես առհասարակ ինձ թույլ չեմ տվել լսել այդ ձայնագրությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ասաց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրության վերաբերյալ հարցին:

«Ուղղակի չեմ լսել այդ ձայնագտրությունը, նմանատիպ ձայնագրություններ չեմ լսում: Իրավական գործընթաց է գնում, ու ես՝ որպես դատավորի թեկնածու, պարտավոր եմ դիրքորոշում չհայտնել»:

Ինչ վերաբերում է հարցին՝ իսկ ԲԴԽ-ի մասին դուք նու՞յն կարծիքն ունեք, ինչ Գագիկ Ջհանգիրյանը, Զեյնալյանն ասաց. «Դուք ինձ անընդհատ փորձում եք ներքաշել ձեր ուզած պատասխանի մեջ, ես արդեն պատասխանեցի այդ հարցին»:

Ավելին՝ տեսանյութով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ