04 08 2022

Անձինք կալանավայրերում մահանում են, որովհետև դատավորները կաշկանդված են այդ անձանց ազատ արձակելուց․ Աղվան Հովսեփյանի պաշտպան

Անձինք կալանավայրերում մահանում են,  որովհետև դատավորները կաշկանդված են այդ անձանց ազատ արձակելուց․ Աղվան Հովսեփյանի պաշտպան

 «Ինքնաբացարկի միջնոդությունը չի ընդունվելու դատավորի կողմից , ինչպես տեսնում եմ  ինքը խնդիր ունի այս գործը քննելու հետ , խնդիր ունի երկարաժամկետ կալանքի տակ պահելու Աղվան Հովսեփյանին, խնդիր ունի, որպեսզի հետագայում կայացնի այն դատական ակտը , որը որ պատվիրված  է։  Մնացական Մարտիրոսյանն ընտրեց խուսափելու  մեթոդը,  պատճառաբանելով   թե՝  նոր  հանգամանք չենք ասել  ու հետևաբար մի անգամ քննարկել է խափանման միջոցի հարցը՝  ծանր հիվանդության հիմքով, դրա համար էլ չի քննարկի։  Դրա համար ենք հարց բարձրացնում, եթե անձը՝ մեղադրյալը գտնվում է մահամերձ վիճակում  ու այդ պահին  բժիշկներն ասեն պետք է անհապաղ ազատ արձակել և մենք բերում ենք փաստաթուղթը, ի՞նչ է նա պետք է ասի ես մի անգամ  քննարկել եմ  ու  էլ երբեք չե՞մ քննարկի»,-այս մասին լրագրողերի հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։  

«Մենք ՀՀ-ում տեսնում ենք,որ անձինք կալանավայրերում մահանում են, կալանքի տակ գտնվելու պայմաններում մահանում են, որովհետև դատավորները կաշկանդված են այդ անձանց ազատ արձակելուց «,-ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ