Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենում քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:
Քննարկման ժամանակ Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանն իր խոսքում նշեց․ «Մեր ծանրաբեռնվածության պատաճառն այն է, որ վարչական մարմիները հիմնականում թերի են աշխատւմ և անձանց մոտ այդ վստահությունը չեն վայելում և նախընտում են անմիջապես դիմել դատարան, այլ ոչ թե՝ փորձել վեճը լուծել արտադատական կարգով»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը