21 06 2023

Հայաստան ներթափանցած և սպանություն իրականացրած ադրբեջանցին դատապարվեց 20 տարվա ազատազրկման

Հայաստան ներթափանցած և սպանություն իրականացրած ադրբեջանցին դատապարվեց 20 տարվա ազատազրկման

Կապանի դատարանը ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու մեջ։

Հիշեցնենք, որ Ախունդովը և մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովը Սյունիք ներթափանցել էին Նախիջևանից։ Նրանց երկուսին էլ բռնել էին գյուղացիները։ Բաբիրովը բռնվել էր ավելի վաղ, իսկ Ախունդովը մինչ բռնվելը սպանություն էր իրականացրել։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարել էր, թե նրանք փախել են զորամասից, քանի որ ճնշումների էին ենթփարկվել և ցանկություն ունեն վերադառնալ։

Ագշին Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ