18 10 2023

Իրավաբանութան հետ աղերս չունեցող երևույթներ են տեղի ունենում, որն անհասկանալի է. Լևոն Քոչարյանի փաստաբան

Իրավաբանութան հետ աղերս չունեցող երևույթներ են տեղի ունենում, որն անհասկանալի է. Լևոն Քոչարյանի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը շարունակում է  անցկացվել դռնփակ։  Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ դատական նիստը դռնբաց անելու վերաբերյալ, ինչը, սակայն, մերժվել է:

 «Սա իրավաչափ չէ, դատարանը նույնիսկ պատճառը չնշեց, թե ինչու է մերժում մեր միջնորդությունը. Նշեցինք, որ այս գործն ունի հանրային հնչեղություն և, այո՛, ուզում ենք,  որ հասարակությունը ներկա լինի և տեսնի, թե այս դատական նիստին ինչ է տեղի ունենում: Մեր միջնոդրությունը դեռ չավարտած դատարանն առհասարակ թույլ չէր տալիս մեր խոսքը ավարտենք, առարկենք, նույնիսկ չներկայացրեց պատճառաբանություն, թե ինչու է մերժում մեր միջնորդությունը«,-ասաց փաստաբանը՝ հավելելով. «Իրավաբանության հետ աղերս չունեցող երևույթներ են տեղի ունենում, որը պաշտպանական կողմի համար անհասկանալի է»:

 Հիշեցնենք՝  Լևոն Քոչարյանը կալանավորված է։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։

Փաստաբանները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատավորը, նույնպես մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ