03 12 2024
Փաստաբանը քաղաքապետարանին հիշեցնում է գործադուլի իրավունքի մասին
Փաստաբան Մանուշ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երևանի քաղաքապետարան քանի որ ձեզ շատ եմ "սիրում" հիշեցնեմ էլի․ հնարավոր է դուք իրավաբան չունեք ձեր կառույցում՝
ՀՀ Սահմանադրության /2015թ փոփոխություններով/ 58-րդ հոդված՝
Գործադուլի իրավունքը
- Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:
- Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
ՀՀ Աշխատանքային օրեսգրքի 73-րդ հոդված՝
- Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք:
#անգրագետներիխմբավորում»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը