ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված փաստաբանների նախաձեռնող խմբի փաստաբանների կողմից այսօր՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններին:
Փաստաբանները Գլխավոր դատախազին ներկայացրել են մի շարք հիմնավորումներ՝ նշված փաստերով քրեական վարույթ նախաձեռնելու և դրանց պատշաճ քրեաիրավական գնահատական տալու խնդրանքով:
Հիշեցնենք, որ փաստաբանները մասնավորապես բարձրաձայնել էին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետևյալ գործողությունների մասին՝
Հ.Գ. Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյանը նաև ՀՀ կառավարությանը հարցում է կատարել ճշտելու համար՝ արդյոք «Ջի-Կոդեր» ՍՊԸ-ի հետ Վահե Հովհաննիսյանի շահագրգռվածության վերաբերյալ տեղեկությունները հայտնի եղե՞լ են ՀՀ կառավարության 09.11.2023թ. N 1942-Ա որոշման ընդունման ժամանակ, թե՝ ոչ:
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված նախաձեռնող խումբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը