18 01 2025

Դատական գործընթացի ներքո քողարկված հաշվեհարդար է տեղի ունենում. Կարեն Վրթանեսյան

Դատական գործընթացի ներքո քողարկված հաշվեհարդար է տեղի ունենում. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ադրբեջանում հայ պատանդների, խղճի բանտարկյալների մասին խոսելիս ուշադի՛ր եղեք «դատարան», «դատավարություն», «դատ» բառերն օգտագործելիս։

Որովհետև իրականում կատարվողը դատական գործընթացի ներքո քողարկված հաշվեհարդար է։

Դատական անտուրաժն անհրաժեշտ է Ալիևին և իր հանցակիցներին (այդ թվում Նիկոլին) այդ հաշվեհարդարին օրինականության շղարշ տալու համար։ 

Ամեն անգամ երբ կրկնում ենք «դատարան», «դատ», ակամա մենք էլ ենք այդ մանիպուլյացիայի մասնակիցը դառնում։

Այո՛, սա էլ ալիևյան նորլեզ է։ Պետք է ուշադիր լինենք, այդ ծուղակի մեջ չընկնենք։ Ալիևն էլ է իր բնույթով խաբելապետ (spin dictator)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ