Սույն վարույթով Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օահնյանը չեն կարող ներկայացվել իբրև մեղադրյալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, Հակակոռուպցիոն քրեական դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Ոչ թե նիստերի քարտուղարի կողմից զեկույցը ներկայացնելու տեսանկյունից եմ ներկայացնում, այլ հենց դատարանի գործողությունների տեսանկյունից։ Պատվարժան դատարան, հիշում ենք նաև նախկինում ձեր կողմից ներկայացված գնահատողական դատողությունը նշվածի վերաբերյալ, որի հետ կապված առարկությունս ցանկանում եմ այս անգամ ներկայացնել բացառապես քրեական դատավարության օրենսգրքի հստակ հոդվածների մեջբերմամբ։ Ի վերջո մենք գործ ունենք հասկացությունների հետ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը