12 02 2025

Տնային կալանքը 2024թ-ին ունեցել է 98,9% արդյունավետություն․ փաստաբան

Տնային կալանքը 2024թ-ին ունեցել է 98,9% արդյունավետություն․ փաստաբան

«ԱՆ պրոբացիայի ծառայությունից ստացված գրության համաձայն` 2024թ-ի ընթացքում տնային կալանք է կիրառվել 1375 մեղադրյալի նկատմամբ և արձանագրվել է  խախտման 15 դեպք, որը կազմում է ընդհանուր թվի 1,09%-ը»,-գրում է փաստաբան Նարեկ Ալոյանը։

Նա եզրակացնում է՝ տնային կալանքը 2024թ-ին ունեցել է 98,9% արդյունավետություն։
Ավելին` իմ տեղեկություններով 15 խախտումների որոշ մասը ոչ թե բովանդակային խախտումներ են` այլ տեխնիկական անսարքությունների հետևանք։

«Այս մասով կատարում եմ լրացուցիչ ուսումնասիրություն։ Ելնելով վերոնշյալից այսօր դիմում եմ հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով նաև գործնականում (օրենսդրական արձանագրումն արդեն իսկ առկա է) ձեռնպահ մնալ առանց ծայրահեղ անհրաժեշտության դատարաններից մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց հայցելուց»,-նշում է փաստաբանը։



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ