Հատուկ քննչական ծառայությունը իրավունք ունի վերցնել մեղադրյալի անձնագիրը։ Այս մասին Tert.am-ի հարցին, թե ինչու է ՀՔԾ-ում պահվում «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, պատասխանեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ «ՀՔԾ-ը նման իրավունք ունի»,- ասաց նա՝ չմանրամասնելով վարույթն իրականացնող մարմնի իրավունքը։
Հատուկ քննչական ծառայությունից նաև հայտնեցին, որ ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը