Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին բուժման նպատակով դուրս գալ երկրից՝ կիրառելով նոր խափանման միջոց։
Խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը` հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձանց գրավոր պարտավորությամբ և յուրաքանչյուրից 15 մլն դրամ գրավ ստանալով:
Անձնական երաշխավորույթւոն են ներկայացրել նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն նման քայլի գնացել է ստիպված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկու դիմումներից հետո։
Սամվել Մայրապետյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը