22 04 2019
Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազի վճարի չափի հետ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Ուղեցույցը կազմվել է հիմք ընդունելով Պաշտպանի աշխատակազմի դիտարկումները, ինչպես նաև Պաշտպանին հասցեագրված դիմումների և բողոքների ուսումնասիրության արդյունքները:
Մասնավորապես, ուղեցույցում անդրադարձ է կատարվել հետևյալ հիմնական հարցերին՝
- Ինչպե՞ս կարող է գազամատակարարող ընկերության բաժանորդը ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները,
- Արդյոք գազամատակարարող ընկերությունն ո՞ւնի բաժանորդի հարցերին պատասխանելու պարտականություն,
- Որտե՞ղ է տեղադրվում էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքը,
- Ո՞ր դեպքում մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը,
- Ի՞նչ իրավունքներ ունի մատակարարը բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում,
- Ի՞նչ անել, երբ համաձայն չեք գազամատակարարող ընկերության ներկայացրած վճարման հաշիվների հետ,
- Ի՞նչ անել, երբ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքը թվում է կասկածելի,
- Ինչպե՞ս բողոքարկել գազամատակարարող ընկերության գործողությունները,
- Ո՞ր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը կքննարկի հարցը և ո՞վ կարող է դիմել Պաշտպանին։
Ուղեցույցն այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը