«Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերից մեկում միջնորդություն ենք ներկայացրել, որ դատական նիստի մեկ հատվածը լինի դռնփակ։ Դռնփակ ժամանակահատվածում մենք ներկայացրել ենք մեր փաստարկները՝ կապված մարտի 1-2-ին Արցախից զորք բերելու հետ։ Երբ մենք ներկայացրինք այս փաստարկները, դատախազության մոտ փաստարկ չկար, նա ոչինչ չուներ ասելու: Հիմա, ցավոք, այդ հարցին չեմ կարող հրապարակային մանրամասն պատասխանել: Իսկ կիսատ պատասխանի դեպքում ամեն մեկն իր ձևով կմեկնաբանի»,- օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը