ՀՀ քննչական կոմիտեում ձերբակալում են Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի փեսայի եղբորը` նույն քրեական գործի շրջանակներում։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Ես ավելի էկզոտիկ կապեր կարող եմ հուշել ՍԴ նախագահի հետ…»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Փանոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը