«Որոշումն ակնկալվում էր, չնայած հույս ունենք, որ այն չի լինի»,- փետրվարի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
«Ըստ էության՝ նիստերի հետաձգումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դատարանը միջադեպի հետաքննություն չէր իրականացրել, ինչը տեղի էր ունեցել դրանից հետո: Այսինքն ընդամենը պետք էր ձայնագրությունը լսել, հարց տալ հասկանալկու համար՝ ինչ է ասել և տալ գնահատական, որից հետո մենք կարողանայինք առարկել կամ չառարկել, ինչը տեղի չէր ունեցել: Հիմա դա տեղի ունեցավ նիստի ժամանակ, դատարանը որոշեց կիրառել նկատողություն: Ըստ էության՝ բողոքարկումը նախատեսված չէ, բայց կգնահատենք»,- ասաց Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ դատավոր Դանիբեկյանը որոշեց նկատողություն հայտարարել փաստաբաններին, որոնք որպես բողոքի արտահայտում, չէին մասնակցել նախորդ դատական նիստին։ Այնուհետև երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդություն ներկայացրին քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը