19 01 2021

Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․ Ռոբերտ Քոչարյանը



Երբ երկուսուկես տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին և այլն․․․ դա ուղիղ նպաստել է այն ամենին, ինչ կատարվեց երկու ամիս առաջ։ Դատարանում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով  երեք գեներալ-գնդապետ և ընդհանրապես․․․ մի ասացվածք կա, երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների։ Ընդամենը իմ ասածը սա է նշանակում։ Եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաների, որոնք ուղակի պատասխանատու են այս ամենի համար և հողերի կորստի համար և  զոհերի համար անհետ կորածների համար, կամա թե ակամա՝ չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին նպաստել են այդ ամեն ինչին։ Սա  իմ համոզմունքն է և այդ համոզմունքը արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ այս դատական նիստին»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ