18 03 2021

Վարչական դատարանի կայացրած որոշումը հարկադիր կատարում չի ենթադրում. Ռուստամ Բադասյան



«Վարչական դատարանը, հայցի ապահովման որոշումը կայացնելիս, վերջնական դիրքորոշում չի արտահայտում, այլ ցանկացած հայցի ապահովում, որն ընդունվում է, նպատակ է հետապնդում ձեռնարկել հայցի ապահովման միջոցներ։

Որքանով հասցրել եմ ծանոթանալ որոշ փաստաթղթերի, խոսքը գնում է նրա մասին, որ բավարարվել է հայցի ապահովման միջոցը եւ դատարանի կողմից ճանաչվել է իրավաառավելության բացակայությունը։ Հարկ է նշել, որ ունենք Սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավորումներ, սահմանադրական նորմի գործողություն, որի կապակցությամբ որեւէ շրջադարձ սահմանադիրը չի նախատեսել։ Գիտեք, որ վարչապետի կողմից սահմանադրական նորմի հիման վրա ներկայացվել է ԳՇ պետին պաշտոնից ազատման առաջարկություն, այդ առաջարկին կցվել է նախագահի հրամանագրի նախագիծը ինչպես պահանջում է Սահմանադրությունը եւ ՀՀ օրենսդրությունը»,- Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ