29 06 2021

Դատախազը միգուցե պատրաստ չէր նման հարցի քննարկմանը. Արամ Վարդևանյան

Դատախազը միգուցե պատրաստ չէր նման հարցի քննարկմանը. Արամ Վարդևանյան

Իմ տպավորությունն առնվազն այն էր, որ դատախազը միգուցե պատրաստ չէր նման հարցի քննարկամանը, որովհետև դիրքորոշումն առավել քան հախուռն էր: Սկզբից մեկ հանգամանք էր ներկայացվում, այնուհետև մեկ այլ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով պաշտպանական թիմի կողմից ներկայացված միջնորդությանը:

«Պատգամավորը անձեռնմխելի է քրեական հետապնդումից առհասարակ: Քրեական հետապնդման շարունակությունը և դրա իրականացումը, բնականաբար, ևս հատվում է և բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ