26 08 2021

Հիմա էլ եմ այդ կարծիքին, որ Փաշինյանը Արցախի և Հայաստանի անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է. Արամ Հարությունյան



Ինձ արդարացնող որոշումը, որն ընդունվեց նախադեպ էր լինելու, որ շատ գործեր փակվեին, դրա համար որոշեցին բողոքարկել Վերաքննիչ դատարան: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատավոր Դավիթ Բալայանը Արամ Հարությունյանին անմեղ էր ճանաչել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրա`պարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ 

Խնդիրը գումարը չէ, որ 100 հազար դրամ սիմվոլիկ գումար է: Իրենց դա պետք չէ այնքան, որքան պետք է, որ այդ որոշումը չլինի, որը կկիրառվի որպես նախադեպ բոլոր նման գործերի հետ կապված: Ամբողջ զավեշտն այն է, որ նույն Դատախազությունը՝ որպես միասնական մարմին ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի մուրճի մասին արտահայտությունները դիտում էր որպես քաղաքական գործչի ելույթ և չդիտարկեց բռնության կոչ»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ