Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանը մասամբ բավարարեց Առուշանյանի պաշտպանական խմբի դեռևս նախորդ դտաական նիստում ներկայացված տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակումների վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Yerevan.Today-ի թղթակիցը Գորիսից։
Դատարանը որոշեց՝ Առուշ Առուշանյանին տեսակցությունները թույլատրել, զանգերը՝ ոչԼ
Հիշեցնենք, որ Գորիսում ընթանում է քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Լուսինե Ավետյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը