14 12 2021

Շոուի մասնակից որոշեցի չդառնալ, միանգամից եկա ԱԱԾ. Նարեկ Մանթաշյան

Շոուի մասնակից որոշեցի չդառնալ, միանգամից եկա ԱԱԾ. Նարեկ Մանթաշյան

Ես տանը չէի, զանգեցին ասացին, որ ԱԱԾից մեր տուն են գնացել, սպասում են ինձ, ես էլ որոշեցի շոուի մասնակից չդառնալ և միանգամից եկա ԱԱԾ: Այս մասին ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանը: Նրա խոսքով՝ Երևանում պետք է կանխեն քաղաքական ընդվզումների շարքը, որպեսզի մարսեն հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը:

«Որևէ բանով չեն կարող կաշկանդել, քանի որ մենք պայքարում ենք հայրենիքի համար, ոչ թե պաշտոնների»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ