23 02 2022

Տեխնոլոգիական զարգացման ազդեցությունը ժամանակակից ռազմական հակամարտությունների համատեքստում

Տեխնոլոգիական զարգացման ազդեցությունը ժամանակակից ռազմական հակամարտությունների համատեքստում

Տեխնոլոգիական զարգացմանը համընթաց մեծանում է նաև արհեստական բանականության դերակատարումը կյանքի տարբեր ոլորտներում՝ ներառյալ ռազմական ոլորտում, ինչն իհարկե ունի ինչպես իր առավելություններն, այնպես էլ առաջացնում է որոշակի ռիսկեր։

Այսպես՝ միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) շրջանակներում գործում է այն հիմնաքարային սկզբունքը, համաձայն որի պատերազմող կողմերը չեն օգտվում պատերազմի միջոցներ և մեթոդներ ընտրելու անսահմանափակ իրավունքից, այլ կերպ ասած նման մեջոցները և մեթոդները պետք է համապատասխանեն միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքներին և կարգավորումներին, մասնավորապես՝ ռազմական ոլորտում արհեստական բանականության կիրառումը պետք է համապատասխանի այնպիսի հիմնարար սկզբունքների, ինչպիսիք են ընտրողականության և համաչափության սկզբունքները, որպիսի պարագայում միայն արհեստական բանականությամբ գործող ինքնավար համակարգերի կիրառումը կհամարվի օրինական և իրավաչափ։

Ներկայումս, միջազգային մարդասիրական իրավունքի համատեքստում, լայն քննարկումների առարկա են հանդիսանում ամբողջապես ինքնավար զենքերի համակարգերը, որոնք, չնայած հայտնի տեղեկությունների դեռևս գոյություն չունեն, սակայն աշխարհը շարժվում է դրանց մշակաման և հետագա գործարկման ուղությամբ։

Փորձելով ընդհանրացնել տեսությանան մեջ գոյություն ունեցող ամբողջապես ինքնավար զենքերի համակարգերի հասկացությունները կարող ենք նկատել, որ դրանք այն զինատեսակներն են, որոնք, առանց մարդյաին որևէ գործոնի, ունակ են ինքնուրույն ընտրել թիրախը և իրականացնել հարձակումը։

Ըստ ԿԽՄԿ-ի՝ ինքնավար (ռոբոտային) համակարգը կամ ֆունկցիան ներկայացվում է որպես փակ շրջան, որն իր մեջ ներառում է հետևյալ հաջորդական բաղադրիչները՝ «ընկալում-մտածողություն-գործողություն»։

Այսինքն, ի շնորհիվ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, ամբողջապես ինքնավար զենքերի համակարգերը պետք է ունակ լինեն, չհամակարգված և անկանխատեսելի հանգամաններում, ինքնուրույն գնահատել իրավիճակը, ընտրեն թիրախ և իրականացնեն հարձակում, միաժամանակ պահպանելով միջազգային մարդասիրական հիմնարար սկզբունքների և իրավակարգավորումների պահանջները։

Միջազգային մարդասիրական իրավունքի և քաղաքացիական բնակչության համար բացասական հետևանքները կանխելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն ինքնավար համակարգերի կանխատեսելիությունը և հուսալիությունը, որպիսինների գնահատումը հանդիսանում է նման զենքերի կիրառման կարևոր նախապայման։

Զինված հակամարտություններում ինքնավար համակարգերի, մասնավորապես՝ արհեստական ​​ինտելեկտի և հատկապես մեքենայական ուսուցման կիրառման ժամանակ, կարող են առաջանալ որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն և զգուշավորություն, մասնավորապես՝ մտահոգություններ են առաջանում անկանխատեսելիության և անվստահելիության (կամ անվտանգության), թափանցիկության (կամ բացատրելիության) բացակայության և կողմնակալության վերաբերյալ:

Անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի ընտրողականության և համաչափության սկզբունքներին, նկատենք, որ, օրինակ՝ ընտրողականության սկզբունքի համատեքստում կարևոր է, որպեսզի ինքնավար զենքի համակարգը կարողանա՝

  • տարբերակել քաղաքացիական անձանց և կոմբատանտների միջև.
  • ճանաչել hors de combat կարգավիճակը.
  • սահմանելռազմականգործողություններինանմիջականմասնակցությանդեպքեր.
  • Հատատելերկակինշանակությանօբյեկտներիվրահարձակմանօրինականությունը․
  • վերլուծել, թեորդեպքերումորոշակիթիրախներիոչնչացումըարդյունավետորենկնպաստիպատերազմումհակառակորդիջանքերին.
  • գնահատելորոշակիռազմականառավելությանառկայությունը, որըկարելիէձեռքբերելհարձակմանդեպքում։

Իսկ ինչ վերաբերում է համաչափության սկզբունքին, ապա, դրա համատեքստում ինքնավար համակարգերի առջև ծառացող խնդիրները հանգում են հետևյալին՝

  • հարձակմանհամաչափությունըհաշվարկելուևգնահատելուհատուկունիվերսալբանաձևչկա․
  • հարձակմանհամաչափությանվերլուծությունըչափազանցհամատեքստայինևդինամիկխնդիրէ․
  • Գերակշռողիրավականմեկնաբանություններըուղղակիորենհիմնվումենայնպիսիհասկացություններիվրա, ինչպիսիքեն «ողջախոհությունը», «բարեխղճությունը» և «զինվորականհրամանատարիողջամիտչափանիշը», որոնքպետքէադապտացվենհամակարգչայինծրագրերում․
  • ակնկալվող ռազմական առավելությունների գնահատում։

Այսպիսով, փաստենք, որ ռազմական ոլորտում նոր տեխնոլոգիաների կիարառումը պետք է իրականացվի բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի լույսի ներքո և մեր թիմը պատրաստակամ է աջակցել այդպիսի տեխնոլոգիաների ՄՄԻ-ի կարգավորումների շրջանակներում գնահատմանը։

Անժելա Բոքսյան

«Ջեյ-Փի Փաստաբանական գրասենյակ»-ի փաստաբան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ