10 05 2018
Պետական ավարտական քննությունների ժամանակացույց
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Այս մասին հայտնում է ԿԳ նախարարությունը:
Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 25-29-ը և /կամ հունիսի 1-24-ը:
Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.
12-րդ դասարան
- «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-06.06.2018թ
- «Մաթեմատիկա» /գրավոր/- 13.06.2018թ.
- «Հայոց պատմություն» /գրավոր/-20.06.2018թ.
- «Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):
9-րդ դասարան
- «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-04.06.2018թ.
- «Գրականություն» /բանավոր/-07.06.2018թ.
- «Մաթեմատիկա» /գրավոր/-11.06.2018թ.
- «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) /բանավոր/-14.06.2018թ.
- «Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ /գրավոր/-18.06.2018թ.
- «Հայոց պատմություն» /բանավոր/-21.06.2018թ.
- «Ֆիզկուլտուրա» /նորմատիվների հանձնում/-քննաշրջանի ընթացքում
4-րդ դասարան
- «Մայրենի» /գրավոր/- 02.06.2018թ.
- «Մաթեմատիկա» /գրավոր/-05.06.2018թ.:
2017-18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից:
- «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»-01.06.2018թ.
- «Հայոց լեզու և գրականություն»-05.06.2018թ.
- «Ֆիզիկա»- 08.06.2018թ.
- «Օտար լեզու»-12.06.2018թ.
- «Մաթեմատիկա»-15.06.2018թ.
- «Հայոց պատմություն», «Քիմիա» -19.06.2018թ.
- «Ռուսաց լեզու»-22.06.2018թ.:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը