Առաջիկայում կրթության և գիտության ոլորտում բացահայտումներ կլինեն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:
«Բացահայտումներ կլինեն, դուք կորակեք` դրանք սկանդալայի՞ն են, թե՞ ոչ: Բոլոր ոլորտներում էլ վիճակը վատ է, բոլոր ոլորտներում ստուգումներ կլինեն. այս պահին միջին մասնագիտական, դպրոցներ»,- հարցերին ի պատասխան ասաց նախարարը:
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի հրաժարականի պահանջին, նախարարն ասաց, որ ԿԳ նախարարությունն այդ հարցում անկախ արբիտրի դեր է կատարում:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը