Նախարար Արայիկ Հարությունյանն իր անգործությունը, խնդիրները չպատկերացնելու իր որակները փորձում է փոխհատուցել մարդկային առողջության վրա տարվող էքսպերիմենտով։ Նախապատրաստական թանկաժեք ամիսները ծախսվեցին ոչնչի վրա։ Թե ինչպե՞ս հնարավոր եղավ այսքան անլուրջ մոտենալ այս ամենալուրջ հարցին, գիտի միայն նախարարը։
Հայաստանում շարունակվում է համաճարակային բավականին բարդ իրավիճակը։ Ամենօրյա վարակակիրների և մահվան թվերը դեռևս բարձր են։ Սրան զուգահեռ՝ շատերը կարծես կորցրել են զգոնությունը։Այս առումով հարկ է ավելի ուշադիր լինել, որ հանկարծ որևէ անվերադարձ բացթողում չունենանք։
Այս ամենն ուղեկցվում է կրթության նախարարի հայտարարությամբ՝ սեպտեմբերի կեսերին դասապրոցեսը վերսկսելու մասին։ Սա իրականում շատ լուրջ խնդիր է։ Իրականում ոչ ոք չգիտի, թե սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին վարակի ինչ ցուցանիշներ կլինեն, ինչ վիճակ կլինի Հայաստանում և ընդհանրապես աշխարհում։ Արսեն Թորոսյանի խոսքում միշտ նկատվում է որոշակի զգուշավորություն՝ վերջին օրերին ցուցանիշների անկման պահով։
Աշխարհի բոլոր կառավարությունների ուշադրության կենտրոնում է կրթական կոլապսի խնդիրը։ Տարբեր մակարդակներում՝ գարնանից սկսած, ընթանում են քննարկումներ՝ ինչպես անվտանգ կազմակերպել դասապրոցեսը։ Եվ թեև միասնական բանաձև չկա, միևնույն է, բազմաթիվ երկրներ ամիսներով նախապատրաստվում են դասերին։ Մշակվում է համաճարակի պայմաններին համարժեք կրթական քաղաքականություն, ընթանում են կազմակերպչականպատշաճ աշխատանքներ, որոնք ներառում են բազմաթիվ ոլորտների համագործակցություն և արագ արձագանքման համակարգեր. Լոս Անջելեսում, օրինակ, նախատեսվում է իրականացնել 600 000 աշակերտի և 75 000 կրթականաշխատողի թեսթավորման ծրագիր։ Բազմաթիվ երկրներում ուսուցիչների համար նախատեսվել են լրավճարներ և բժշկական վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ։ Ուսումնասիրվում և համապատասխանեցվում են դպրոցների շենքային պայմանները՝ օդափոխության, դասարանների մուտքերի, սանհանգույցների հագեցվածության և այլն։ Ռուսաստանում ուսուցիչները, բժիշկների հետ միասին, դասվել են որպես պատվաստման համար առաջնահերթ խումբ։
Իսկ մեր երկրում կովիդ-ուստարվան ընդառաջ դպրոցներին ԿԳՄՍՆ մատուցած ամենամեծ անակնկալը ֆինանսավորման կարգի փոփոխությունն է, որն արդեն դժգոհության ալիք է բարձրացրել բազմաթիվ դպրոցներում։ Սրան զուգահեռ՝ ԿԳՄՍՆ-ը պահանջների շարք է դնում դպրոցների առջև՝ առանց որևէ իրական աջակցություն ցուցաբերելու կամ, առնվազն, լսելու ուսուցչական կամ ծնողական համայնքների կարծիքը։
Առանց լուրջ նախապատրաստական աշխատանքի, հասնելով օգոստոսի կեսին, որոշում է կայացվում՝ սեպտեմբերի15 –ից վերսկսել դասերը։ Դպրոցները և ծնողներն անորոշության մեջ են։ Որևէ մեկը հստակ չի պատկերացնում, թե ինչպես է կազմակերպվելու և ընթանալու դասապրոցեսը փակ տարածքներում։ Վերջին պահին հրապարակված ուղեցույցն առաջացնում է բազմաթիվ հարցեր, որոնց դպրոցների մեծ մասը բախվելու է անգամ մինչև սեպտեմբերի 15-ը։ Համանման խնդրի առաջ են նաև բուհերը։
Կառավարության՝ ոչ ճիշտ հաշվարկված որոշումը կարող է վտանգի տակ դնել ոչ միայն մեր երեխաների, այլև՝ ուսուցիչների և դասախոսների առողջությունը, հաշվի առնելով, որ նրանցից շատերը կարող են գտնվել ռիսկային խմբում։ Նրանց վրա դրվում է կրկնակի ծանրաբեռնվածություն՝ առանց որևէ կերպ ավելացնելու ֆինանսավորումը կամ առողջապահական լրացուցիչ աջակցություն սահմանելու։ Հրամանների ու կոշտ հրահանգների արանքում կարծես նախարարությունը չտեսնի մարդկանց պարզ, հասկանալի մտահոգությունները, ինչպես նաև կարծես չճանաչի դպրոցական շենքերն ու դրանց շահագործման պայմանները։ Դպրոցներին, ուսուցիչներին և ընտանիքներին օգնելու և նրանց դիրքերից հանդես գալու փոխարեն՝ նախարարությունը ոստիկանական ոճով հրահանգավորում է և հրամայում։
Ի՞նչ կարող էր և պետք է աներ կրթության նախարարը։ Արդեն օգոստոսի 15-ից կամ նույնիսկ օգոստոսի 1-ից Հայաստանում հնարավոր էր սկսել դասերը՝ բացօթյա ռեժիմով, ինչը հնարավորություն կտար՝ փակ սեզոնից «խլել» որոշ ժամանակ։Դա կլիներ «հեղափոխական քայլ», բայց դրա համար պետք էր նախապես աշխատել։ Կոնկրետ աշխատել և ոչ թե մսխել ժամանակը՝ բոլոր աշխատող կառույցների և անձանց հետ թշնամանալու վրա։ Գյուղական և մարզային դպրոցները մեծ հնարավորություն ունեին բացօթյա պայմաններում ինտենսիվ դասեր անցկացնելու համար. պետք էր դրսում տեղադրել նստարաններ, գրատախտակներ, արևից պաշտպանվելու միջոցներ։ Շատ տեղերում եղանակը թույլ կտար բացօթյա դասեր անցկացնել նույնիսկ մինչև հոկտեմբերի վերջ։ Նույնը վերաբերում է Երևանյան այն դպրոցներին, որոնք ունեն բաց տարածքներ։ Պետության խնդիրը կլիներ՝ մտածել այն դպրոցների մասին, որոնք չունեն պատշաճ պայմաններ։ Վերջին հաշվով, պետությունը հենց դրա համար է։
Բայց մենք գնացինք այլ ճանապարհով՝ մեկ օրվա ընթացքում կայացվեց որոշում՝ առանց հետևանքների հստակ հաշվարկի։ Հասկանալի է, որ պրոցեսը բավականին բարդ է լինելու, սեպտեմբերի վերջից եղանակների փոփոխությանը զուգընթաց՝ փակվելու են դասասենյակների պատուհանները, առաջ է գալու օդափոխության խնդիրը, նույնիսկ դժվար էպատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու ապահովել երեխաների՝ դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջները։ Այդ խնդիրների իրավական մասը ՄԻՊ արդեն բարձրաձայնել է իր դիտարկման մեջ։
Իսկ եթե փակ դասարաններում դասերը սկսելուց շաբաթներ անց մենք ունենանք նոր բռնկո՞ւմ, վարակի տարածման նոր ալիք,հետևաբար՝ նոր մեծաթիվ մահեր։ Սրանք շատ իրական ռիսկեր են, որոնց պատասխանատվությունը ընկնելու է ուղիղ կրթության նախարարի վրա։
Սրա համար անհրաժեշտ էր ամիսներ շարունակ լրջորեն աշխատել, փնտրել լուծումներ, խորհրդակցել, լսել կարծիքներ։
Այսօրվա Հայաստանում գրեթե ոչ ոք դա անել չի սիրում կամ չի կարողանում։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել