Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն օրերս Թուրքիայում Դումլուփընարի ճակատամարտի հաղթանակի 96-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդիպում է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Երկրի ղեկավարի հետ ջերմ հանդիպման լուսանկարներով Աթեշյանը կիսվել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։
Աթեշյանի ու Էրդողանի զրույցի ու հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Դումլուփընարի ճակատամարտը հույն-թուրքական երկրորդ պատերազմի վճռական ճակատամարտն էր, որի ժամանակ հաղթանակ տարան թուրքերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը