ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Դավիթ Սերոբյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Դավիթ Սերոբյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը