Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրեր է ստորագրել, որով 4 նոր դատավորներ է նշանակել:
Մասնավորապես, Մարիաննա Ստեփանյանը և Գառնիկ Ստեփանյանը նշանակվել են Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
Դանիել Մխեյանը և Արմինե Մելիքսեթյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը