Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին հաստատել է կառավարության որոշումներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Համլետ Սլավայի Ապրեսյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ջիվան Սուրենի Հայրապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը