Գիշերն առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում. ՊՆ
Տարբեր ուղղություններում մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ
Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը․ Արցախի ԱԻՊԾ
Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։
Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի տներին և երաժշտական դպրոցին. ՄԻՊ
Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը․ ավերածությունները շատ են
Այն աջակցությունը, որ ակնկալում ենք Ռուսաստանից, մենք ստանում ենք․ Նիկոլ Փաշինյան
Չունենք որևէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային և դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ․ ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է․ Մանե Գևորգյան
Նիկոլ Փաշինյանի խոսնակը հերքում է
Ծանր մարտեր են ընթանում Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն․ ՊՆ
Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից․ Արծրուն Հովհաննիսյան
Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են, վերջ տվեք անհարկի քննարկումներին. Արծրուն Հովհաննիսյան
Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է. ՊՆ ներկայացուցիչ
Ստեփանակերտը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից. Արցախի ԱԻՊԾ
Ստեփանակերտը թշնամու թիրախում է․ տուժածների մասին տվյալներ առայժմ չկան
Շուշին գիշերը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության. Արցախի ԱԻՊԾ
Կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է
Սեյրան Օհանյանը հերթական շատ ցավոտ դասն է տվել թշնամուն. Վահրամ Պողոսյան
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին․ նա ողջ-առողջ է․ Արցախի նախագահի խոսնակ
Խոցվել է թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ․ ՊԲ
Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում․ թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը շարունակվում են
Վաղ առավոտյան ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի անօդաչու են խոցել․ Շուշան Ստեփանյան
Առաջնագծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ է ոչնչացվել