Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախագիծը զեկուցող Արամ Վարդևանյանից հետաքրրքվեց․
Խնդրում եմ ասեք՝ քարոզչություն ասածը, որը այս նախագիծը ընդունվելու դեպքում պետք է դառնա քրեորեն հետապնդելի, դա ինչպիսի գործողություն է, այլ կերպ ասաց ՀՀ քաղաքացիները, ինձ չի հետաքրրքում մեր թշանմին, ինչպիսի վարաքագիծ պետք է դրսևորեն որպեսզի այս օրենքի տիրույթում չհայտնվեն։
«Դուք ասում եք, որ Ձեզ չի հետաքրքրում թշնամու վարքագիծը, ես էլ հակադարձեմ և ասեմ, որ մեզ դա հատկապես է հետարքրքում։ ՀՀ քաղաքացիները այս կարգավորման իմաստով որևէ որոշակիության դեֆիցիտ չեն ունենալու»,- արձագանքեց Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը